Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանի լրագրողներն առաջնագծում են

Հայաստանի լրագրողներն առաջնագծում են
05.05.2026 | 10:14

Նվաստացման և շարունակվող կապիտուլյացիայի մթնոլորտում Հայաստանի լրագրողները մնում են այն եզակիներից, ովքեր դեռ պաշտպանում են մեր արժանապատվությունը։ Իրենց տերերի ձեռքերը լիզող այս ռեժիմի ներկայացուցիչներից դա սպասելն անօգուտ է։

News.am-ի լրագրողը Զելենսկուն հարցրեց Ադրբեջանին ուկրաինական ֆոսֆորային զենքի մատակարարումների մասին, ինչից հետո նա պարզապես փախավ պատասխանից, բառի բուն իմաստով։ Ափսոս. նրան կարելի էր հարցնել նաև այն մասին, թե ինչու Ուկրաինան շնորհավորեց Ադրբեջանին հայերի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ և իր քաղաքների փողոցներում կախեց «Ղարաբաղն Ադրբեջան է» վերտառությամբ պաստառներ։ Կարելի էր նաև հարցնել, թե ինչու Ուկրաինայի դիրքորոշումը չփոխվեց անգամ այս տիպի նախկին ընկերուհու ցուցադրական այցից և Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունից հետո։

Ի՞նչ ասել մի հասարակության մասին, որը ոչ միայն չի հիշում իր արժանապատվությունը, այլև չի հիշում ու չի հարգում անգամ իր 5000 տղաների հիշատակը, ովքեր զոհվեցին նրա ֆոսֆորային ռումբերի տակ, ով հիմա զբոսնում է Երևանով, ում գրկում ու համբուրում են Հայաստանի ներկայիս կառավարիչները, և ով եվրագագաթնաժողովը վերածեց Ուկրաինային նվիրված հերթական հանդիպման։ Ի՞նչ կասեին նրանք այսօր, եթե կարողանային տեսնել այս ամենը։ Որ իրենք զոհվեցին նրանց համա՞ր, ովքեր այսօր գրկախառնվում են այն առաջնորդի հետ, ով շնորհավորում էր Ադրբեջանին ու նրան մատակարարում այն քիմիական զենքը, որից իրենք զոհվեցին։

Շնորհակալություն մեր լրագրողներին։ Գոնե նրանք արիություն և արժանապատվություն ունեցան։ Իսկ մինչ այդ՝ նվաստացման ու աբսուրդի շոուն շարունակվում է։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3359

Մեկնաբանություններ